ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հունվարի 8-ին Հայաստանում նշվում է Ոսկրածուծի դոնորի օրը

Հունվարի 8-ին Հայաստանում նշվում է Ոսկրածուծի դոնորի օրը
08.01.2016 | 14:31

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը հունվարի 8-ին նշում է Հայաստանում արդեն 16-րդ անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի օրը: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության: Հիմնադրամի հիմնական նպատակն է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայի միջոցով հայ հիվանդների համար գտնել ոսկրածուծի համապատասխան դոնոր և ապահովել փոխպատվաստման առավել արդյունավետություն լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար:

Գործունեության 16 տարիների ընթացքում հիմնադրամում անդամագրվել են ավելի քան 28.000 աշխարհասփյուռ կամավորներ 4 մայրցամաքների 24 երկրներից, որոնցից 23 նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները: ՈԴՀ Ռեեստրը առաջինն է Հայաստանում ներդրել աշխարհում ընդունված աուտո-փոխպատվաստման մեթոդը, ինչը բարձրացնում է արյան քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությունը: Ռեեստրի լաբորատորիայում կատարվում է իմունոֆենոտիպավորում, որն արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդներից է: Միաժամանակ Ռեեստրը սկսել է մի նոր ծրագիր՝ պորտալարային արյունից և պորտալարից ցողունային բջիջների անջատում և սառեցում, որը նույնպես նորարարական կարևոր իրողություն է Հայաստանում:
Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ միասին 2015թ. սեպտեմբերի 19-ին, Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում մեծ շուքով նշեցին աշխարհում առաջին անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը: Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ